Հայաստան

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորմանը ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամաս

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորմանը ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամաս

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 5-ին այցելել է N զորամիավորմանը ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամաս և մասնակցել բացման հանդիսավոր արարողությանը։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքներին, լսարանների կահավորվածությանը, զինծառայողների կենցաղային պայմաններին և ծառայության կազմակերպման առանձնահատկություններին։ 

Այցի շրջանակում նախարար Պապիկյանը նորակառույց ճաշարանում ճաշել և զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմանների վերաբերյալ նրանց տպավորություններով։

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում