ՄԱԿ-ի բարեփոխումները պետք է հանգեցնեն շոշափելի արդյունքների՝ համահունչ ազգային առաջնահերթություններին. Պարույր Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը՝ որպես ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), Բնակչության հիմնադրամի (UNFPA) և Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Գործադիր խորհրդի նոր անդամ, մասնակցել է Գործադիր խորհրդի առաջին հերթական նստաշրջանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։

Նշվում է, որ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարություններով՝ ՄԱԿUN80 նախաձեռնության, ինչպես նաև ՄԱԿ Զարգացման ծրագրի ադմինիստրատորի և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի Գործադիր տնօրենի հետ հանդիպումների շրջանակներում։

«Հայաստանն ընդգծեց, որ ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված՝ միաժամանակ բարձրացնելով արդյունավետությունն ու ազդեցությունը և ապահովելով ծրագրային երկրների համար հուսալի աջակցություն։ Բարեփոխումները պետք է հանգեցնեն շոշափելի արդյունքների տեղում՝ համահունչ ազգային առաջնահերթություններին»,-ասված է ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։  

Առանձնակի ընդգծվել է UNDP-ի կենտրոնական դերը՝ ինտեգրված և արձագանքող զարգացման լուծումների գործում, հատկապես հատուկ իրավիճակում գտնվող և միջին եկամուտ ունեցող երկրների համար։

Հաղորդվում է, որ դեսպան Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNFPA-ի աշխատանքին, մասնավորապես՝ հումանիտար և զարգացման ոլորտներում օգնության տրամադրման ուղղությամբ։

«Շեշտվեց UNFPA-ի դերը կանանց և երիտասարդների հզորացման, գենդերային բռնության դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության ապահովման և խոցելի խմբերին աջակցման գործում»,-հայտնում է մշտական ներկայացուցչությունը։

Ընդգծվում է, որ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը առաջիկա տարիներին Գործադիր խորհրդի աշխատանքներին կառուցողական ներգրավվածություն ունենալու հարցում։

Հայերեն العربية English Español فارسی Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը