Հայաստան

Մարտին կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մամուլի ասուլիսը
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մամուլի ասուլիսը

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը Կառավարության առաջիկա տարվա առաջնահերթություններից է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարի խոսքով՝ Սահմանադրության նոր տեքստի մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա կիսամյակի ընթացքում՝ պահպանելով արդեն իսկ հայտարարված ժամկետները։

«Եկող տարվա համար մեր առաջնահերթություններից է նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը։ Մենք չենք շեղվելու այն ժամկետներից, որոնց մասին բազմիցս խոսել ենք, և մեր աշխատանքների ամփոփման ամիսը շարունակում է մնալ մարտը։ Այսինքն՝ մարտին մենք կունենանք տեքստ, որը արդեն կհրապարակվի»,– նշեց Սրբուհի Գալյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում