Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը

Հայաստանը ողջունում է Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցության հաստատումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Մենք ողջունում ենք մեր ռազմավարական գործընկերոջ կողմից Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրի հաստատումը՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին հետագա աջակցության վերաբերյալ։ Սա արտացոլում է մեր ընդհանուր նվիրվածությունը հիմնական արժեքներին, ինչը կարևոր հիմք է Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար»,- գրել է Անի Բադալյանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում