Աշխարհ

ԵԱՀԿ նոր նախագահը Կիևում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ նոր նախագահը Կիևում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը փետրվարի 2-ին ժամանել է Կիև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

Կասիսի հետ Կիև է ժամանել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

Պաշտոնյաները հանդիպել են Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ։

«Մենք քննարկել ենք իրավիճակը գետնին և շարունակական դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև այն դերը, որ ԵԱՀԿ-ն կարող է խաղալ պատերազմի ներկա փուլում և դրանից հետո՝ օգտագործելով իր փորձը և իր ֆունկցիան՝ որպես երկխոսության ներառական հարթակ», - գրել է Կասիսը։

Ավելի վաղ արված գրառման մեջ ԵԱՀԿ գործող նախագահը նշել էր, որ Կիև է այցելել՝ հաստատելու ԵԱՀԿ-ի պատրաստակամությունն՝ աջակցելու արդարացի և տևական խաղաղության հասնելու ջանքերին՝ միջազգային իրավունքին և Հելսինկյան սկզբունքներին համապատասխան։

Ինյացիո Կասիսն ավելի վաղ հայտնել էր նաև Մոսկվա այցելելու ծրագրերի մասին։

Շվեյցարիան այս տարի նախագահում է ԵԱՀԿ-ում, կազմակերպության գործող ղեկավար է համարվում երկրի արտաքին գործերի նախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում