Ռազմական

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը մեր ամենակարևոր նպատակներից են․ Պապիկյան

2 րոպեի ընթերցում

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը մեր ամենակարևոր նպատակներից են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանության նախարարության ամենակարևոր նպատակներից են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

Նախարարը նշել է, որ վարժական հավաքները կարևոր են ոչ միայն պահեստազորի, այլև ժամկետային զինծառայողների համար՝ հնարավորություն տալով նրանց ավելի մեծ ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը։

«Քաջատեղյակները գիտեն, որ յուրաքանչյուր երկրի առջև, երբ ծառանում է մարտահրավեր կամ պատերազմական իրավիճակ, սկսվում է զորահավաք։ Այդ ժամանակ գործող զինված ուժերը, իհարկե, կարևոր են և ունեն մեծ դերակատարում, սակայն բանակի հիմնական ներուժը դառնում է պահեստազորը »,– ընդգծել է Պապիկյանը։

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով անհրաժեշտ է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին, չխուսափել դրանցից և ակտիվ մասնակցել։

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հնարավոր 14-օրյա մարտական հերթապահությունը ոչ միայն պահեստազորայինի պարտականությունն է, այլ նաև ժամանակ է, որը հնարավորություն է տալիս ժամկետային և պրոֆեսիոնալ զինծառայողներին ավելի երկար զբաղվել մարտական պատրաստությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում