Հայաստան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ

Հայաստան Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացների քաղաքական, իրավական, ինստիտուցիոնալ, տեխնիկական, մարդու իրավունքների և անվտանգության ընդհանուր միջավայրը, ինչպես նաև ընտրական գործընթացների կազմակերպման և իրականացման հետ կապված ընթացիկ մարտահրավերներն ու բարեփոխումների հիմնական ուղղությունները։

Մտքեր են փոխանակվել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման, ընտրական համակարգերի շարունակական կատարելագործման և միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։

Ընտրական կարիքների գնահատման առաքելության արդյունքները հիմք կհանդիսանան Հայաստանում ընտրական գործընթացներին ՄԱԿ-ի հետագա աջակցության ձևաչափերի և ծավալների գնահատման համար։

Արայիկ Հարությունյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ՝ ընտրական գործընթացների թափանցիկության, ներառականության և վստահելիության ապահովման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում