Քրդական ուժերը համաձայնել են մտնել Սիրիայի բանակի կազմի մեջ

2 րոպեի ընթերցում

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) մարտիկները կմիանան կառավարական ուժերին Սիրիայի Դեյր էզ-Զորի, Ռաքքայի և Հասաքայի նահանգներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՍԴՈւ հրամանատարությունը հաղորդագրություն է տարածել X սոցիալական հարթակում։

«Ըստ Դամասկոսում սիրիական իշխանությունների հետ հունվարի 27-ին կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնության՝ կկազմավորվի զինվորական դիվիզիա, որի կազմի մեջ կմտնի ՍԴՈւ-ի երեք բրիգադ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Քրդական ինքնակառավարման մարմինները կինտեգրվեն սիրիական կառավարական կառույցներին, որոնց աշխատակիցների համար կերաշխավորվի պետական ​​ծառայողի կարգավիճակ։

Հունվարի 17-ի գիշերը ՍԴՈւ-ի հրամանատար Մազլում Աբդին հայտարարեց իր վերահսկողության տակ գտնվող ուժերը Դեյր Հաֆիրից դուրս բերելու մասին, իսկ հունվարի 18-ին Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Մազլում Աբդիի հետ ստորագրեց հրադադարի համաձայնագիր, որով վերջ դրվեց գրեթե երկու շաբաթ տևած մարտերին: 14 կետից բաղկացած համաձայնագրով նախատեսվում է ՍԴՈւ-ի ինտեգրումը սիրիական բանակին և պետական հաստատություններին։

Նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ համաձայնագիրը թույլ կտա սիրիական պետական հաստատություններին վերականգնել վերահսկողությունը երկրի արևելյան և հյուսիսային երեք նահանգի՝ Հասաքայի, Դեյր էզ-Զորի և Ռաքքայի նկատմամբ։ Սիրիայի կառավարությանը կփոխանցվեն տարածաշրջանի բոլոր սահմանային անցակետերը, գազի և նավթի հանքավայրերը: Դամասկոսը նաև վերահաստատել է, որ կճանաչի քրդերի մշակութային և լեզվական իրավունքները, քրդերենին կշնորհվի պաշտոնական լեզվի կարգավիճակ, քրդական Նոր տարին կհռչակվի ազգային տոն։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան