Տեղի է ունեցել ՊԵԿ թվայնացման խորհրդի առաջին նիստը

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի ղեկավարությամբ օրերս կայացել է ՊԵԿ թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Նիստի մեկնարկին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորել է ներկաներին խորհրդի ստեղծման կապակցությամբ՝ ընդգծելով նման ձևաչափով խորհրդի կարևոր դերակատարումը թվայնացման գործընթացում, մասնավորապես՝ ոլորտի առաջնահերթությունների նախանշման, աշխատանքների համակարգման և 2026 թվականի ընթացքում առավել թիրախային ու արդյունավետ գործելու ուղղությամբ։  

«Թվայնացման խորհրդի նիստ անցկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախորդ տարվա ընթացքում հարկային և մաքսային համակարգերում թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների ամփոփմամբ։ Ժամանակի պահանջներին համահունչ՝ թվայնացման ոլորտը ներկայում ունի առանցքային նշանակություն, ինչը ենթադրում է ոլորտի նկատմամբ հետևողական ուշադրության անհրաժեշտություն»,- նշել է ՊԵԿ նախագահը։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ սպասարկվող ծրագրերին ու նախագծերին՝ շեշտադրելով դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Թվայնացման ոլորտի մասնագետները ներկայացրել են նաև մշակվող նախագծերը՝ վերհանելով առկա խնդիրները, հստակեցնելով իրականացման ժամկետներն ու նախանշելով անհրաժեշտ քայլերը՝ նախաձեռնությունների լիարժեք իրականացման համար։

Նիստին անդրադարձ է եղել նաև ապագայում իրականացման ենթակա նախագծերին ու ոլորտի զարգացման հիմնական ուղղություններին։

Որոշում է կայացվել նման ձևաչափով ՊԵԿ թվայնացման խորհրդի նիստերն անցկացնել եռամսյակային պարբերականությամբ։

Հայերեն English Français

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին