Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Բրյուսելում աշխատանքային հանդիպումներ կունենա

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Բրյուսելում աշխատանքային հանդիպումներ կունենա

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ավարտել է Ստրասբուրգ կատարած այցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Բադալյանը նաև մանրամասնել է, որ Արարատ Միրզոյանի աշխատանքային հանդիպումները կշարունակվեն Բրյուսելում։

ՀՀ ԱԳ նախարարը հունվարի 26-28-ն աշխատանքային այցով գտնվում էր Ստրասբուրգում։ Այցի ընթացքում տեղի են ունեցել միջոցառումներ՝ նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 28-ին նաև ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, այնուհետև պատասխանել ԵԽԽՎ պատգամավորների հարցերին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում