Քաղաքականություն

ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ քաղաքականության մի մասն է. Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ քաղաքականության մի մասն է. Արարատ Միրզոյան

Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի Հանրապետության քաղաքականության մի մասն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մի մասն է»,-հայտարարել է Միրզոյանը՝ պատգամավորներին հիշեցնելով, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է այդ մասին համապատասխան օրենք։ 

«Այդ օրենքը ԵՄ-ին անդամակցության ձգտումը և այդ նպատակին հասնելու ուղղությամբ աշխատանքը պարտադիր է դարձնում հայկական ցանկացած կառավարության համար»,-շեշտել է ԱԳ նախարարը։ 

Նա նաև հավելել է, որ այժմ Հայաստանն ու ԵՄ-ն բազմաթիվ քայլեր է ձեռնարկում ոլորտային համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ 

«Ոլորտային ինտեգրացիա, վիզաների ազատականացում և մասնակցություն բազմաթիվ ծրագրերին։ Հուսանք՝ կշարունակենք մեր համատեղ ջանքերը»,- ասել է Արարատ Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում