ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում․
«Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է: Փա՜ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել էր Պապիկյանը։
2026 թվականից սկսած հունվարի 27-ը սահմանվել է հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհման օր։