Գևորգ Պապոյանն Արմավիրում հանդիպել է ջերմատնային տնտեսություն ունեցող և ոլորտում ներդրումներով հետաքրքրված տնտեսվարողների հետ
1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 26-ին Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանում հանդիպել է ջերմատնային տնտեսություն ունեցող, ինչպես նաև ոլորտում խոշոր ներդրումների իրականացմամբ հետաքրքրված տնտեսվարողների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, դրանց մանրամասները, մասնակցության պայմաններն ու ընթացակարգերը։
Նախարարը ծանոթացել է ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրներին, պատասխանել հարցերին և ներկայացրել դրանց հնարավոր լուծումները։