Տեսանյութ

2025-ի տարեկան զեկույցը ՀՀ-ում լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է 2025 թվականին Հայաստանում խոսքի ազատության իրավիճակի և լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը։

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ դատական գործերի մոտ կեսը պետական պաշտոնյաների կողմից են եղել։

«2025 թվականի առանձնահատկությունն այն էր, որ լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ ճնշումների մոտ կեսը և դատական գործերի մոտ կեսը եղել են պետական պաշտոնյաների կողմից։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ սովորաբար կոնֆլիկտները միակողմանի չեն լինում։ Մենք տարվա ընթացքում բազմիցս արձանագրել ենք նաև դեպքեր, երբ լրագրողներն էին գործում մասնագիտական էթիկայի խախտումներով, և այդ կոնֆլիկտային ընդհանուր իրավիճակը հանգեցրել է նրան, որ 2025 թվականի ընթացքում ընդհանուր խախտումների քանակն ավելի շատ է, քան 2024 թվականին։ Մենք այդ իրավունքների խախտումները բաժանում ենք երեք կատեգորիայի՝ ֆիզիկական բռնություն, այլ տեսակի ճնշումներ՝ վիրավորանքներ, սպառնալիքներ և այլն և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։ Այս երեք կատեգորիաներով, եթե վերցնում ենք, 2025 թվականին մենք արձանագրել ենք 224 դեպք, մինչդեռ 2024 թվականին դրանք 208-ն էին»,- մանրամասնեց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում