Արտաքին քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի օրվա առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ուղերձում նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առիթով:

 Պատմական այս օրը խորհրդանշում է Հնդկաստանի ժողովրդի հանձնառու­թյունը ժողովրդավարական արժեքներին և հավատարմությունը ազատության գաղա­փարներին:

 Ուրախությամբ եմ արձանագրում, որ արագ փոփոխվող աշխարհում մեր բարեկամ երկրների միջև փոխշահավետ և բազմոլորտ գործընկերությունը շարու­նակում է խորանալ և ընդլայնվել:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը` ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ ամենաջերմ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում