Քաղաքականություն

ՀՀ նախագահն ու Խորվաթիայի կառավարության նախագահը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ու Խորվաթիայի կառավարության նախագահը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության կառավարության նախագահ Անդրեյ Պլենկովիչի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների խորացման և փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրամիության հարթակում գործընկերության առաջմղման հնարավորություններին՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական կապերի ընդլայնումը և ոլորտային համագործակցության զարգացումը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել կանաչ էներգետիկայի, դեղագործության, գյուղատնտեսության, մշակույթի և մի շարք այլ ուղղություններով համագործակցության սերտացման և ընդլայնման համար համատեղ ջանքերի ակտիվացման շուրջ՝ ընդգծելով կայուն զարգացման և նորարարական մոտեցումների կիրառման նշանակությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։

Զրուցակիցները կարևորել են գագաթաժողովի անցկացումը որպես տարածաշրջանային և եվրոպական քաղաքական երկխոսության խթանման արդյունավետ հարթակ՝ ընդգծելով դրա նշանակությունը խաղաղության, համագործակցության և վստահության ամրապնդման գործում։

Անդրադարձ է եղել նաև ԵՄ ընդարձակման ապագային և դրա հետ կապված նոր մարտահրավերներին:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում