Հայաստանն ու Մեքսիկան ունեն համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյանն ընդունել է Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը՝ որպես գործարար կապերի ամրապնդման և առևտրատնտեսական հարաբերությունների խորացման արդյունավետ հարթակ։

Նախարարը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն առաջ է գնում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանների բացման ուղով, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային տնտեսական համագործակցության և ներդրումների համար։

«Հայաստանն ու Մեքսիկան ունեն համագործակցության մեծ ներուժ, որն այս պահին ամբողջությամբ իրացված չէ։ Վստահ եմ, որ համատեղ և նպատակային աշխատանքի շնորհիվ կարող ենք էականորեն ակտիվացնել տնտեսական կապերը և կյանքի կոչել նոր փոխշահավետ նախաձեռնություններ»,- նշել է նախարար Գևորգ Պապոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության հեռանկարները ագրոարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

Կողմերը կարևորել են տնտեսական երկխոսության ակտիվացումը և պատրաստակամություն հայտնել շարունակել փոխգործակցությունը քննարկված հարցերի շուրջ։

Հայերեն English فارسی ქართული Русский Türkçe 中文

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան