Ռազմական

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատում Հատուկ նշանակության ուժերի դերը երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատում Հատուկ նշանակության ուժերի դերը երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ  միջոցառմանը ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լևոն Դավիդյանը։  

«Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, բարձր է գնահատել նրանց դերն ու նշանակությունը երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում՝ մաղթելով անկոտրում կամք և բարի ծառայություն»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիսավոր արարողության շրջանակում մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով։

Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում