Տեղյակ ենք մեր մրցակցի որակներից. «Նոա»-ի մարզիչը` Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության մասին
1 րոպեի ընթերցում

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի մրցակից «ԱԶ Ալկմար»-ին բարդ մրցակից է համարում:
«Տեղյակ ենք մեր մրցակցի որակներից և թե ինչպիսի մարտահրավեր է սպասվում: Նրանք շատ ուժեղ թիմ ունեն, դա ցույց են տալիս վերջին արդյունքները, և այն փաստը, որ նրանք եղել են Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում: Բայց մենք նույնպես հավատում ենք մեզ, և կտանք առավելագույնն առաջինից մինչև վերջին րոպեն մեր երկրպագուների և հայկական ֆուտբոլի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պերկովիչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել էր Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը ու հայտնի էր դարձել, որ
Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում կմրցի Նիդեռլանդների «ԱԶ Ալկմար» ակումբի հետ:
Փլեյ-օֆֆի առաջին խաղում` փետրվարի 19-ին կամ 20-ին, «Նոա»-ն Երևանի կընդունի մրցակցին, իսկ պատասխան խաղը կլինի փետրվարի 26-ին կամ 27-ին: