Սպորտ

Հայաստանի շախմատի առաջնություններում երկիշխանություն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի առաջնություններում երկիշխանություն է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց առաջնությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց առաջնության 4-րդ տուրում հաղթանակ տոնեցին Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Անի Ավետիսյանը: Միավորը կիսեցին Անահիտ Մկրտչյան-Սոնա Կրկյաշարյան, Անգելինա Միրաքյան-Նվարդ Հայրապետյան զույգերը: Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները 3,5 միավորով Անահիտ Մկրտչյանն ու Անի Ավետիսյանն են:

Տղամարդկանց մրցաշարի այս տուրում առավելության հասան Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Արթուր Դավթյանն ու Զավեն Անդրիասյանը, Արամ Հակոբյանն ու Էմին Օհանյանը: Տղամարդկանց պայքարում էլ երկիշխանություն է: 3 միավորով առաջին ու երկրորդ տեղերը կիսում են Զավեն Անդրիասյանն ու Մանուէլ Պետրոսյանը:

Առաջնության 5-րդ տուրը կկայանա հունվարի 17-ին: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում