Հայաստանի պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 16-ին այցելել է ՊՆ N զորամաս, որտեղ շրջայց կատարելուց և զորամասի պայմաններին ծանոթանալուց հետո առանձնազրույցներ է ունեցել զորամասի զինծառայողների հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այցելությունից տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում՝ կից գրելով․
«Շատ եմ կարևորում մեր զինծառայողների հետ նման ձևաչափով՝ անկեղծ և ջերմ մթնոլորտում անցկացվող հանդիպումները, դրանք չափազանց արդյունավետ են»: