Սպորտ

Հայաստան-Բուլղարիա բասկետբոլային խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Բուլղարիա բասկետբոլային խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է

Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի` մարտի 2-ին կայանալիք խաղի տոմսերի վաճառքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: «Եվրոբասկետ-2029»-ի նախընտրական փուլի շրջանակում մարտի 2-ին կայանալիք Հայաստան-Բուլղարիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը սկսված է։

Տոմսերը հասանելի են՝ Tomsarkgh.am կայքում և արժեն 3000-10000 դրամ:

Հանդիպումը կկայանա «Սպորտի կառավարման կենտրոն»-ի մարզահամալիրում (նախկին Միկա մարզահամալիր):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում