Սպորտ

«Նոա»-ն մարզչական շտաբում համալրումներ ունի

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն մարզչական շտաբում համալրումներ ունի

Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը համալրումներ ունի թիմի մարզչական շտաբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դարպասապահների մարզիչը կլինի Ֆեդյա Կուլագլիչը: Բոսնիացի մասնագետը նախկինում աշխատել է Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող ակումբներում։ Նրա վերջին ակումբը եղել է Քուվեյթը ներկայացնող «Ալ Սալմիյա»-ն։

Ֆիզպատրաստության մարզչի աշխատանքը կկատարի Յակշա Շկոմռլը, ով իր ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է խորվաթական Սպլիտի «Հայդուկ»-ում։

Ֆիզպատրաստության մասնագետը կլինի Դանիել Կաստրոն, ում վերջին ակումբը եղել է բրազիլական «Բոտաֆոգո»-ն, որի հետ Կաստրոն մասնակցել է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում