Սպորտ

Հայաստանի շախմատի առաջնություններում ի հայտ են գալիս առաջատարները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի առաջնություններում ի հայտ են գալիս առաջատարները

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում ավարտվել են երրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող կանանց առաջնությունում միայն մեկ պարտիա է ավարտվել ոչ-ոքի: Միավորը կիսել են Նվարդ Հայրապետյանն ու Լիլիթ Կասինյանը: Հաղթանակ են տոնել Անահիտ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը, Աստղիկ Հակոբյանը: Կանանց առաջնությունում երեք հաղթանակով առաջատարները Աստղիկ Հակոբյանն ու Անահիտ Մկրտչյանն են:

Տղամարդկանց պայքարի այս տուրում հաղթել են միայն Արթուր Դավթյանն ու Զավեն Անդրիասյանը: Միավորը կիսել են` Էմին Օհանյան-Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան-Կարեն Գրիգորյան, Մամիկոն Ղարիբյան-Տիգրան Հարությունյան զույգերը:

Տղամարդկանց մրցաշարի միանձնյա առաջատարը Զավեն Անդրիասյանն է:

Ներքին առաջնությունների երրորդ տուրը կկայանա հունվարի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում