Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թրամփի հայտարարությանը Իրանի հետ փոխգործակցող երկրների համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու որոշման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թրամփի հայտարարությանը Իրանի հետ փոխգործակցող երկրների համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու որոշման վերաբերյալ

Հայաստանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ բիզնես անող բոլոր երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրք սահմանելու որոշման բովանդակությանը դե յուրե կծանոթանա և, ըստ անհրաժեշտության, խորհրդակցություններ կսկսի գործընկերների հետ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դեռ պետք է հիշատակված որոշման բովանդակությանը դե յուրե ծանոթանալ, մենք կծանոթանանք, ծանոթանում ենք բովանդակությանը և, ըստ անհրաժեշտության,  խորհրդակցություններ կսկսենք մեր բոլոր առնչվող գործընկերների հետ»,-ասաց Փաշինյանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին։ Նա նշել էր, որ որոշումը վերջնական ու վճռական է

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում