Աշխարհ

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, քվեարկության արդյունքները հայտնել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։

«Կողմ» է քվեարկել 256 պատգամավոր, մեծամասնություն չկա, որոշումը չի ընդունվել»,- նշել է նա։

Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է եղել 289 «կողմ» ձայն։

Ավելի վաղ ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունն Ազգային ժողովին էր ներկայացրել վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին բանաձև, քանի որ համարել էր, որ կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրել կանխելու Եվրամիության ղեկավարության կողմից հարավամերիկյան ընդհանուր շուկայի (MERCOSUR) հետ առևտրային գործարքի ստորագրումը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում