Սպորտ

Հայաստանի շախմատի առաջնություններում կայացել են երկրորդ տուրի պարտիաները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի առաջնություններում կայացել են երկրորդ տուրի պարտիաները

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մրցաշարում հաղթանակ են տոնել Աստղիկ Հակոբյանն ու Անահիտ Մկրտչյանը:

Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Աննա Խաչատրյան-Նվարդ Հայրապետյան, Անգելինա Միրաքյան-Անի Ավետիսյան, Մարիամ Ավետիսյան- Սոնա Կրկյաշարյան զույգերը:

Տղամարդկանց պայքարում հաղթանակի հասան Արսեն Դավթյանը, Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սարգիս Սարգսյանը: Միավորը կիսեցին Կարեն Գրիգորյանն ու Էմին Օհանյանը:

Ներքին առաջնությունների երրորդ տուրը կկայանա հունվարի 15-ին:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում