Քաղաքականություն

Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է ԵՄ-ին անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին. Մարագոս

1 րոպեի ընթերցում

Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է ԵՄ-ին անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին. Մարագոս

Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է Եվրոպական միությանն անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին՝ ունենալով ավելիին հասնելու ներուժ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա դեկտեմբերին Եվրոպական միությունը Հայաստանի Ազգային ժողովին և Կառավարությանն է ներկայացրել շատ հետաքրքիր մի ուսումնասիրություն, որում Հայաստանն առաջին անգամ համեմատվում է Արևմտյան Բալկանների երկրների հետ, որոնք ձգտում են անդամակցել ԵՄ-ին։

«Հետաքրքիր է, որ ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանը շատ մոտ է այդ երկրների միջին ցուցանիշներին․ որոշ ոլորտներում ավելի առաջ գնացած, որոշ ոլորտներում՝ ավելի պակաս, բայց ունի ավելիին հասնելու ներուժ»,-նշեց Մարագոսը։

Դեսպան Մարագոսը նաև ընդգծեց, որ այժմ Հայաստանն ու Եվրոպական միությունն ակտիվորեն աշխատում են 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրված գործընկերության ռազմավարական օրակարգի կետերը կյանքի կոչելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` English中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում