Սպորտ

ՀՖՖ-ն ներկայացրել է ֆուտզալի ԵԱ-ում ազգային թիմի տոմսերի վաճառքի պաշտոնական աղբյուրը

1 րոպեի ընթերցում

ՀՖՖ-ն ներկայացրել է ֆուտզալի ԵԱ-ում ազգային թիմի տոմսերի վաճառքի պաշտոնական աղբյուրը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում ազգային թիմի տոմսերի վաճառքի պաշտոնական աղբյուրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում կկայանա ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը: Պատմության ընթացքում առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու է նաև Հայաստանի ազգային հավաքականը։ Հայաստանի ընտրանու հանդիպումների տոմսերը հնարավոր է ձեռք բերել՝ անցնելով հետևյալ հղումով։ 

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ում առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 22-ին Ուկրաինայի հետ։ 2-րդ տուրում մեր թիմը կհանդիպի Չեխիային։ Խմբային փուլի վերջին խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմի մրցակիցը Լիտվան է։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում