Քաղաքականություն

Մեր նպատակն է 2026 թվականին ներկայացնել վիզաների ազատականացման ուղղությամբ առաջընթացի զեկույցը. ՀՀ-ում ԵՄ դեսպան

2 րոպեի ընթերցում

Մեր նպատակն է 2026 թվականին ներկայացնել վիզաների ազատականացման ուղղությամբ առաջընթացի զեկույցը. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Հայաստանն ու Եվրամիությունը հասել են էական ձեռքբերումների և ընդունել նոր ռազմավարական օրակարգ, որն արդեն իսկ իրականացվում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Դեսպանի խոսքով՝ ռազմավարական օրակարգի շուրջ բանակցությունները մեծածավալ աշխատանք են պահանջել, սակայն առավել կարևորն այն է, որ այն արդեն գործնական փուլում է։

«Մենք արդեն ունենք մի քանի տարրեր, որոնք իրականացվում են»,– նշեց նա՝ առանձնակի ընդգծելով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։

Մարագոսը նշեց, որ վիզային ազատականացման գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար կունենա շատ կոնկրետ և շոշափելի արդյունքներ։ Նրա խոսքով՝ արդեն ներկայացվել է վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրը, իսկ նոյեմբերին իրականացվել է առաջին գնահատման առաքելությունը։

«Մեր նպատակն է հնարավորինս շուտ՝ 2026 թվականին, ներկայացնել առաջընթացի զեկույցը։ Միգրացիոն ծառայությունը, խորհրդարանը և մյուս բոլոր ներգրավված կառույցները աշխատում են, որպեսզի գործողությունների ծրագիրը կյանքի կոչվի»,-ասաց ԵՄ դեսպանը։

Նա ընդգծեց, որ քննարկումների և ներկայացված տեղեկատվության արդյունքում ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կառավարության  մոտեցումը՝ դիտարկելով վիզային ազատականացման գործողությունների ծրագիրը որպես բարեփոխումների համապարփակ ծրագիր։

Դեսպանի խոսքով՝ նախատեսվող բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են քաղաքացիների շահերին։  

«Այս բարեփոխումների արդյունքում հենց քաղաքացիներն են շահելու»,– ընդգծեց Մարագոսը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում