Աշխարհ

Թաիլանդում շինարարական ամբարձիչն ընկել է գնացքի վրա. կա ավելի քան 20 զոհ

1 րոպեի ընթերցում

Թաիլանդում շինարարական ամբարձիչն ընկել է գնացքի վրա. կա ավելի քան 20 զոհ

Թաիլանդում առնվազն 22 մարդ է զոհվել, շուրջ 80 մարդ՝ վիրավորվել մարդատար գնացքի վրա շինարարական ամբարձիչի ընկնելու հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Միջադեպը տեղի է ունեցել թագավորության մայրաքաղաք Բանգկոկից հյուսիս գտնվող Նախոն Ռաթչասիմայի նահանգում: Գնացքը, որում կար 195 ուղևոր և անձնակազմի անդամներ, ընթանում էր Բանգկոկ-Ուբոն Ռաթչաթանի երթուղով: Բախման հետևանքով շարժակազմը դուրս է ընկել ռելսերից և բռնկվել:

Թաիլանդի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ բոլոր ուղևորները, այդ թվում՝ տուժած, դուրս են բերվել վագոններից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում