Սպորտ

Մեկնարկեցին Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունները

1 րոպեի ընթերցում

Մեկնարկեցին Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց 2026 թվականի առաջնությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մրցաշարի անդրանիկ տուրում ոչ-ոքի ավարտվեց միայն Սոնա Կրկյաշարյան - Անգելինա Միրաքյան պարտիան: Հաղթանակ տոնեցին Աննա Խաչատրյանը, Անահիտ Մկրտչյանը, Անի Ավետիսյանը, Աստղիկ Հակոբյանը:

Տղամարդկանց մրցաշարի մեկնարկում միավորը կիսեցին Արամ Հակոբյան-Կարեն Գրիգորյան ու Մանուէլ Պետրոսյան-Զավեն Անդրիասյան զույգերը: Հաղթանակի հասան Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանն ու Արթուր Դավթյանը:

Առաջնությունների երկրորդ տուրերը կկայանան հունվարի 14-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում