Արտակ Դաշյանը կրկին միացել է «Փյունիկ»-ին
1 րոպեի ընթերցում

Արտակ Դաշյանը կրկին վերադարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը:
Դաշյանը ավելի վաղ հեռացել էր Հայաստանի գործող չեմպիոն «Նոա»-ից:
Արտակ Դաշյանը, ընդհանուր առմամբ, «Փյունիկ»-ում անցկացրել է 98 հանդիպում` դառնալով 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: