«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին

3 րոպեի ընթերցում

2025-ի դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» կուտակած գումարը՝ 5․788․105 դրամը, ռեկորդային էր ոչ միայն անցած տարվա, այլև նախագծի 5-ամյա պատմության համար։ Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսվա շահառուն  «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն էր, և հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ծախսերին։

«Մի դրամի ուժի» 2026-ի առաջին շահառու է ընտրվել «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2020 թվականի պատերազմից հետո և տարբեր մասնագիտական դասընթացներ է ապահովում  պատերազմի վետերանների, նրանց ընտանիքի անդամների, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների և տեղահանված արցախցիների համար։  

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց․ «2025 թվականի դեկտեմբերն իսկապես հիշարժան ամիս դարձավ «Մի դրամի ուժի» համար․ մեր համակարգերով կատարված վճարումների թիվը ռեկորդային է և շատ ուրախ ենք, որ այն ամբողջությամբ փոխանցվելու է մեր ամենապայքարող և ուժեղ փոքրիկներին՝ քաղցկեղից բուժվող երեխաներին։ Տարին սկսում ենք կրթական համագործակցությամբ՝ ի դեմս «Ոսումնական առաքելություն» ՀԿ-ի, և «Մի դրամի ուժի»  հունվար ամսում կուտակված գումարն ուղղվելու է ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստմանն, ինչպես նաև անգլերենի ուսուցմանը, քանի որ շարունակում ենք վստահ լինել, որ կրթությունը երկարաժամկետ ներդրում է մարդկանց ապագայի մեջ»։

«Ոսումնական առաքելություն»  ՀԿ նախագահ Զարուհի Շահինյանը նշեց․ ««Մի դրամի ուժի» շրջանակում ստացված գումարն ուղղվելու է շուրջ 70 ուսանողի տեխնոլոգիական և անգլերենի օնլայն ուսուցմանը։ Այժմ ունենք  ծրագրավորման 4 և անգլերենի 8  խմբեր, որտեղ ուսուցումը կազմակերպվում է նպատակային, գործնական և աջակցող միջավայրում, քանի որ բացի անվճար ուսուցումից,  «Ոսումնական առաքելություն»  ՀԿ-ի շահառուների համար մենք նաև մասնագիտական համայնք ենք հանդիսանում, ինչը շատ կարևոր է։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում IDBank-ին և Իդրամին՝ որպես շահառու մեր ՀԿ-ն ներգրավելու համար և վստահեցնում ենք, որ այս աջակցությունը կարևոր  ներդրում է լինելու կրթությունը երիտասարդների համար առավել հասանելի դարձնելու գործում՝ ձևավորելով գիտելիքի, զարգացման և ապագայի նկատմամբ վստահ ուղի»։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր