Հայաստան

«Արմենիան Քարդ»-ը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների գործարքների վերաբերյալ տվյալներ. պարզաբանում

1 րոպեի ընթերցում

«Արմենիան Քարդ»-ը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների գործարքների վերաբերյալ տվյալներ. պարզաբանում

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել սոցիալական հարթակներում տարածվող լուրերին ի պատասխան՝ անկանխիկ վճարումների իրականացման դեպքում գործող 2 % հետվճարի միջոցառման առնչությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից մասնավորապես տեղեկացրել են. «Սոցիալական հարթակներում տարածվող և իրականությանը չհամապատասխանող լուրերին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով (ԱՐՔԱ քարտերով) անկանխիկ վճարումների իրականացման դեպքում գործող 2 % հետվճարի միջոցառման շրջանակում «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ՀՀ ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու և չի տրամադրելու քաղաքացիների իրականացրած գործարքների վերաբերյալ անձնական տվյալներ կամ բանկային գաղտնիք հանդիսացող որևէ տեղեկություն»:

Գերատեսչությունից խնդրում են հետևել բացառապես պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում