Նախորդ տարի հայրենադարձների գերակշիռ մասը եղել է ՌԴ-ից

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2025 թվականին հայրենադարձության միտումները եղել են բնականոն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը նշեց, որ նախորդ տարի, «թեժ կետեր»-ով պայմանավորված, հայրենադարձության մեծ ալիք չի եղել, ինչպես նաև հոսքը նկատելի չի էլ պակասել։

«Վերջին տարիներին ամենամեծ աճը եղել է 2022-2023 թվականներին՝ կապված ռուս-ուկրաինական առճակատման հետ։ Նախորդ տարի էլ հիմնականում հայրենադարձվում էին Ռուսաստանից։ Դա բնական է, որովհետև այնտեղ մեծ թվով հայեր են ապրում։ Դրանից բացի, իրենք մոտ են թե աշխարհագրորեն, թե հոգեբանորեն, թե ծագումնաբանորեն։ Հայրենդարձների հաջորդ խումբը Սիրիայից է, այնուհետև Լիբանանից, Իրանից։ Հայրենադարձներ ունենք նաև  ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ավստրալիայից և այլ երկրներից»,-ասաց Զարեհ Սինանյանը։

Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը շարունակում է զարգացնել իր ծրագրերը, դրանք դարձնել թիրախային, սպասարկել այն մարդկանց, որոնք տեղափոխվում են Հայաստան։ Ծառայություններն ամենատարբեր բնույթի են՝ փաստաթղթեր, երեխաներին դպրոցներում, մանկապարտեզներում տեղավորում, հայոց լեզվի դասընթացներ, ծանոթություն աշխատաշուկային և այլն։

«Անհրաժեշտ է, որ  հայրենադարձությունը լինի ավելի մասշտաբային, որովհետև մենք ունենք ժողովրդագրական խնդիր։ Այդ մասշտաբայինը կապված է մի քանի գործոնների հետ, որոնցից մեկը ֆինանսական միջոցների հատկացումն է։ Չեմ կասկածում, որ ինչ-որ փուլի գալու ենք դրան։ Երբ մեր անվտանգային թեժ հարցերը նվազագույն լուծում ստանան, ապա ուշադրությունը կսևեռենք այն հարցի վրա, որ հայրենադարձության միջոցով ժողովրդագրական պատկերը փոխենք»,-ասաց Զարեհ Սինանյանը։

Հայերեն العربية English Español Русский 中文

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում