Մալայզիան և Ինդոնեզիան արգելափակել են Իլոն Մասկի Grok արհեստական բանականության գործիքի հասանելիությունը

2 րոպեի ընթերցում

Մալայզիան և Ինդոնեզիան արգելափակել են ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի ստեղծած արհեստական ​​բանականության չաթբոտի՝ Grok-ի հասանելիությունը՝ սեռական բնույթի դիփֆեյքեր ստեղծելու դրա ունակության պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ այդպիսով այս երկրները դարձել են առաջինն աշխարհում, որ արգելել են Grok-ը։

Մասկին պատկանող X սոցիալական ցանցում գործող Grok-ը թույլ է տալիս օգտատերերին պատկերներ ստեղծել։ Վերջին շաբաթներին, սակայն, այն օգտագործվել է իրական մարդկանց պատկերները խմբագրելու ու նրանց անպարկեշտ կերպով ցույց տալու համար։

Հարավարևելյան Ասիայի երկրները հայտարարել են, որ Grok-ը կարող է օգտագործվել կանանց և երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ պատկերներ ստեղծելու համար։

Մալայզիայի և Ինդոնեզիայի կապի նախարարություններն առանձին հայտարարություններով են հանդես եկել։ Մասնավորապես, Մալայզիայի կապի և մուլտիմեդիայի հանձնաժողովը հունվարի 11-ին հայտարարել է, որ Grok-ի կողմից վնասակար բովանդակություն ստեղծելու հարցով տարվա սկզբին X-ին ծանուցումներ է ուղարկել։ Սակայն X-ը չի կարողացել պատշաճ պատասխան ներկայացնել, ինչի արդյունքում որոշում է կայացվել արգելափակել Grok-ը՝ մինչև արդյունավետ պաշտպանության միջոցների ներդրումը։

Ինդոնեզիայի կապի և թվային հարցերի նախարար Մեուտյա Հաֆիդը Instagram-ում արված գրառման մեջ հայտարարել է, որ Grok-ի օգտագործումը սեռական բնույթի բովանդակություն ստեղծելու համար մարդու իրավունքների, արժանապատվության և առցանց անվտանգության խախտում է։ Նախարարությունը խնդրել է Մասկին պատկանող X-ին պարզաբանում տրամադրել Grok-ի օգտագործման վերաբերյալ։

Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ իր հարթակի քննադատները փնտրում են «ցանկացած արդարացում գրաքննության համար»։

Հայերեն Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել