«Օլիմպավան»-ը՝ Պրոբասկետ Ա-լիգայի Սուպերգավաթի հաղթող
1 րոպեի ընթերցում

Երևանում կայացել է Պրոբասկետ Ա-լիգայի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպումը, որտեղ գավաթակիր է դարձել «Օլիմպավան» ակումբը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Եզրափակիչ խաղում «Օլիմպավան»-ը դիտարժան պայքարում` 96:89 հաշվով հաղթել է «Հատիս»-ին։ Հանդիպման MVP է ճանաչվել «Օլիմպավան»-ի խաղացող Սթաֆորդ Ջորդանը, ով վաստակել է 24 միավոր. 10 անգամ տիրել է զամբյուղից անդրադարձած գնդակին ու 5 արդյունավետ փոխանցում է կատարել: