Հայաստան

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան

Շիրակի մարզում հունվարի 9-ին ժամը 12.50-ի դրությամբ փակ  ճանապարհներ չկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհները սպասարկող ընկերություններն իրականացնում են ձյան մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Շիրակի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացվում են չորս կազմակերպությունների կողմից։

Մարզպետի աշխատակազմից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում