Սպորտ

Կարեն Խաչանովը պարտվել է Հոնկոնգի մրցաշարի մեկնարկում

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը պարտվել է Հոնկոնգի մրցաշարի մեկնարկում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը պարտություն կրեց Հոնկոնգի մրցաշարի երկրորդ շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հոնկոնգի բաց մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց աշխարհի 285-րդ ռակետ Մայքլ Մոյի հետ ու զիջեց երկու սեթում` 7:6, 7:6 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 17-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում