Տնտեսություն

Կառավարությունը հաստատեց զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը

Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, որի նպատակն է երկրի ենթակառուցվածքների և զբոսաշրջության մակարդակի բարձրացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերոնշյալ նախագիծն ընդունվեց Կառավարության հունվարի 8-ի հերթական նիստում։

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր խոսքում նշեց, որ ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը բխում է առկա խնդիրներին համալիր լուծում տալու անհրաժեշտությունից։

«Ծրագրի նպատակը Հայաստանում զբոսաշրջային ամբողջ ենթակառուցվածքների և զբոսաշրջության մակարդակի բարձրացումն է։ Սա մեզ հնարավորություն է տալու, ի վերջո, 5 տարի հետո ունենալ ավելի շատ զբոսաշրջիկներ, ավելի լայն և դիվերսիֆիկացված շուկա, ինչի համար, իհարկե, անհրաժեշտ է, որ Հայաստանը դիրքավորենք որպես զբոսաշրջային խաչմերուկ, քանի որ մենք տեսնում ենք դրա հնարավորությունը՝ որպես գրավիչ, որակյալ, անվտանգ, խաղաղ զբոսաշրջային ուղղություն»,-ասաց Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ ծրագրով նախատեսված ռազմավարական զարգացման երեք հիմնական տեսակներն են մշակութայինը, գաստրոն և արկածայինը՝ ներառյալ ձմեռայինը։ Պապոյանի բնորոշմամբ՝ Հայաստանը տուրիզմի զարգացման համար շատ մեծ հնարավորություններ ունի նաև ագրոզբոսաշրջության ոլորտում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում