Թուրքիա

Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են հակամարտությունների կարգավորումը Եմենում, Սոմալիում և Գազայում

1 րոպեի ընթերցում

Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են հակամարտությունների կարգավորումը Եմենում, Սոմալիում և Գազայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հակամարտությունների կարգավորումը Եմենում, Սոմալիում և Գազայի հատվածում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Turkiye Today թերթը։

Էրդողանը նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Սոմալիում և Եմենում՝ ընդգծելով, որ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության համար։

Թուրքիայի նախագահը հայտնել է Անկարայի պատրաստակամությունը Եմենում հակամարտող կողմերի մերձեցմանն ուղղված ջանքերում իր ներդրման հարցում։

Էրդողանը նաև ուշադրություն է դարձրել Գազայի հատվածում հումանիտար իրադրության վատթարացմանը՝ նշելով, որ պայմանները վատացել են ձմռան գալուն պես։ Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է աշխատել պաղեստինյան անկլավում մշտական ​​​​հրադադարի հասնելու և այն վերականգնելու ուղղությամբ։

Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է Թուրքիայի հանձնառությունը Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում