ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչպես նաև դպրոցի շենքում տեղակայված նախակրթարանի հնարավորություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախագահ Խաչատուրյանը դրական է գնահատել կառավարության կողմից առաջ մղվող դպրոցաշինական ծրագրերը և կարևորել նոր հայեցակարգով կառուցվող դպրոցների նշանակությունը կրթության որակի բարձրացման գործում:

Հաղորդվում է, որ Պարույր Սևակ բնակավայրում նախագահն այցելել է նաև նորակառույց թաղամաս, ծանոթացել բնակարանային պայմաններին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում