ՀԱՄԱՍ-ը հաստատել է ռազմական թևի բրիգադների ղեկավարի և ռազմական թևի ներկայացուցչի սպանվելը
1 րոպեի ընթերցում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ամիսներ անց հաստատել է կազմակերպության ռազմական թևի՝ «Ալ-Քասամ» բրիգադների ղեկավար Մոհամմեդ Սինվարի և դրա ներկայացուցիչ Աբու Ուբեյդայի սպանվելը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀԱՄԱՍ-ի տարածած հաղորդագրությունում։
Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս մայիսի վերջին հայտարարել էր, որ Սինվարը և ՀԱՄԱՍ-ի մի քանի այլ բարձրաստիճան անդամներ սպանվել են Գազայի հատվածի հարավային Խան Յունիս շրջանին հասցված ավիահարվածի ժամանակ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ օգոստոսի վերջին հայտնել էր Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդայի սպանվելու մասին։
Կարդացեք հոդվածը` Русский