Ադրբեջան

Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են նաև Վրաստանով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են նաև Վրաստանով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

Դեկտեմբերի 29-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի միջև։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Նախարարները քննարկել են երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը և հեռանկարները։ Նրանք ընդգծել են, որ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տեղի ունեցած ինտենսիվ այցելությունները նպաստել են հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Նշվել է հաջորդ տարի բարձր մակարդակի քաղաքական շփումների հետագա ընդլայնման կարևորությունը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում առևտրի և հաղորդակցության վերաբերյալ հարցեր՝ ողջունելով այս ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։

Նախարարները գոհունակությամբ նշել են Վրաստանի միջոցով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման հետ կապված սակագնային հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և ընդգծել այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու կարևորությունը։

Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը այս հարցի արագ լուծման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում