Սպորտ

«Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Ատալանտա»-ին. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Ատալանտա»-ին. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի խաղում Միլանի «Ինտեր»-ը արտագնա խաղում մրցեց «Ատալանտա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ին հաջողվեց հաղթանակ տոնել նվազագույն հաշվով: Հանդիպման 65-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին: Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է 36 միավորով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում