Սպորտ

Փաշիկ Ալավերդյանն անդրադարձել է իր՝ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացմանը

2 րոպեի ընթերցում

Փաշիկ Ալավերդյանն անդրադարձել է իր՝ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացմանը

Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը խոսել է ընտրանու հետ իր կատարած աշխատանքից՝ ներկայացնելով նաև իր կարծիքը, թե ինչ պատճառով է ազատվել պաշտոնից։

Ալավերդյանն անդրադարձել է խոսակցություններին, թե Հայաստանի ծանրամարտի հավաքականում անկարգապահություն է տիրել այն ժամանակ, երբ գլխավոր մարզիչը ինքն էր։

Ըստ Ալավերդյանի՝ վերջին 10 տարվա ընթացքում ծանրորդները իրենց լավ են պահել, երբ ինքը թե՛ հավաքականի մարզիչն էր, թե՛ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

«Այս տարվա ընթացքում ես ունեցել եմ մեկ աշխարհի չեմպիոն: Բոլորդ գիտեք` Վարազդատ Լալայանը, որն աշխարհի չեմպիոն էր դարձել նաև նախորդ տարի: Հակառակորդներս զգացին, որ այս Օլիմպիական խաղերին ես ունենալու էի 2 օլիմպիական չեմպիոն, իսկ նման բան երբեք չի եղել։ Տեսնում են, որ մարդը հասնում է փառքի և ուզում են այդ փառքը իրենց էլ վերագրել, ինչպե՞ս, այդ մարդուն հեռացնելով և փառքը թողնելով միայն իրենց: Հարց է արդյոք կկարողանա՞ն մնալ փառք վրա: Ոչ»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը:  

Վերջինիս շնորհակալություն հայտնեց այն լրագրողների, որոնք քվեարկել են իր օգտին, ինչի շնորհիվ  նա դարձել է 2025 թվականի տարվա լավագույն մարզիչ:

«Ես լրագրողների հետ աշխատանքից խուսափել եմ ֆեդերացիայի հետ ունեցած պայմանագրում առկա կետի պատճառով, որում ասվում էր, որ ես իրավունք չունեմ առանց ղեկավարի թույլտվության խոսել լրագրողների հետ»,- ասաց Ալավերդյանը:

Փաշիկ Ալավերդյանը հավելեց, որ առաջարկներ ունի Չինաստանից և Հորդանանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում