Աշխարհ

Սիրիայում մզկիթում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Սիրիայում մզկիթում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ

Սիրիայի Հոմս քաղաքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

«Հոմսի Ուադի ազ-Զահաբ թաղամասում գտնվող Իմամ Ալի բին Աբի Տալիբ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 21-ը», - հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարության շտապօգնության և արտակարգ իրավիճակների վարչության տնօրեն դոկտոր Նաջիբ ան-Նաասանը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Շտապօգնության մեքենաները մեկնել են դեպքի վայր, իսկ անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը։

Նախնական տեղեկություններով՝ պայթյունն առաջացել է մզկիթի ներսում տեղադրված պայթուցիկ սարքերից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում