Աշխարհ

Ճապոնիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ճապոնիայի Հոկայդո կղզու ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Հատինոհե քաղաքից 111 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 239 հազար մարդ։ Օջախը եղել է 62 կմ խորության վրա։

Տուժածների և վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել, ցունամիի առաջացման վտանգի մասին չի հաղորդվել։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում