Տնտեսություն

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային ներդրումային հիմնադրամի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի հնարավոր մասնակցությունը «AIM Congress» համաժողովին

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային ներդրումային հիմնադրամի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի հնարավոր մասնակցությունը «AIM Congress» համաժողովին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 25-ին ընդունել է AIM (Annual Investment Meeting) Համաշխարհային ներդրումային հիմնադրամի գլխավոր քարտուղար Վալիդ Ֆարղալին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի հնարավոր մասնակցությունը 2026 թվականի ապրիլին Դուբայում կայանալիք «AIM Congress» համաժողովին։ 

Քննարկվել են ազգային տաղավարի, նախարարական և թեմատիկ քննարկումներին մասնակցության հնարավորություններն ու ձևաչափերը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ներդրումային առաջնահերթություններին, խոշոր ենթակառուցվածքային և ռազմավարական նախագծերի ներկայացմանը միջազգային ներդրողներին, ինչպես նաև ֆոնդերի միջոցով ներդրումների ներգրավման ժամանակակից մոդելներին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը՝ Հայաստանի մասնակցության հնարավոր մոդելները հստակեցնելու և առաջիկայում համապատասխան առաջարկների ձևավորման ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում